Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին, որն իր շուրջն առավ 64 պետություն, երկրագնդի բնակչության 80%-ը և տևեց ուղիղ վեց տարի՝ մինչև 1945թ. սեպտեմբերի 2-ը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան 65 միլիոն մարդ։ 1941թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան, խախտելով Մյունխենյան համաձայնագիրը, ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, և դրանով սկսվեց Հայրենիական մեծ պատերազմը, որը տևեց ուղիղ 1418 օր և ավարտվեց 1945թ. մայիսի 9-ին՝ շատ թանկ գնով ձեռք բերված հաղթանակով։

Նացիստական Գերմանիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայկական դիվիզիաները և նրանց մարտական ուղին։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջին 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.-ից։ 1941-1942թթ. կազմավորվեց 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, սակայն Ղրիմի Կերչի թերակզղում այն լիովին ջախջախվեց և զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադրում։ Գործած սխրանքների համար վերակոչվեց 51-րդ գվարդիական դիվիզիա։ Հիրավի փառավոր էր 89-րդ Թամանյան (անունը շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտականուղին, որը, սկսելով Կովկասյան լեռներից, դարձավ միակ հայկական դիվիզիան, որը հասավ մինչև Բեռլին, որի հրամանատարն էր սիրված զորավար Նվեր Սաֆարյանը։ Նշանավոր է դիվիզիայի քաջարի ռազմիկ Հունան Ավետիսյանի սխրանքը, ով 1943 թ. սեպտեմբերին մղվող մարտի ժամանակ կրծքով փակեց թշնամու հրակնատը՝ հնարավորություն տալով զորամասին առաջ շարժվելու։ Հայ ռազմիկները մասնակցություն ունեցան գրեթե բոլոր ճակատամարտերին՝ Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Կովկասի և Լենինգրադի պաշտպանությանը, Ղրիմի և Ուկրաինայի ազատագրմանը, Դնեպրի գետանցմանը։ Աչքի էին ընկնում ոչ միայն շարքային զինվորները, այլև սպաներն ու հրամանատարները։ Նվեր Սաֆարյանը, Հովհաննես ԻսակովըՆելսոն ՍտեփանյանըՀովհաննես ԲաղրամյանըՍերգեյ ԽուդյակովըՀամազասպ Բաբաջանյանը, Սերգեյ ԱգանովըՄիսակ Մանուշյանը, Հունան Ավետիսյանը և այլք դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրամյանը ստացան կրկնակի հերոսի կոչում։ Ավելի քան 100 հրամանատարներ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին՝ փառապանծ հաղթանակին։

Ս․ Զաքյան

Թողնել մեկնաբանություն