Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Թագավորը և արքունի գործակալությունները՝ Պետական կարգը միապետական էր։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման գործում կարևոր նշանակություն եմ ունեին արքունի ունեին գործակալությունները , որոնց ղեկավար գործակալների միջոցով թագավորը կառավարում էր երկիրը։ Թագավորն ուներ անսահմանափակ իշխանություն։ Հազարապետը ղեկավարում էր տնտեսական հարկային գործը։ Այս պաշտոնը վարում էին Գնունիները և Ամատունիները։ […]

Read More Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

Հողատիրության ձևերը՝ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էր ծագել հասարակության ավատատիրական անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կայից հողատիրության մի քանի ձևեր։ Հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգականհողը, որը կոչվում էր հայրենական կամ հայրենիք։ Պետական պաշտոնյաներին, զինվորականներին ծառայության համար թագավորի կողմից շնորհած հողերը կոչվում էին պարգևականք։ Առուվաճառքի […]

Read More Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

Հայկական  մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում։ Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջաններում ծնունդ են առնում առասպելներն ու վիպերգերը, կրոնական հավատալիքներն ու սովորույթները։ Դրանցից շատերը պահպանվելով՝ հասել  են մեզ և շատ սիրված են նաև մեր օրերում։ Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթիվ նյութական վկայություններ։ Հայաստանի  տասնյակ հազարավոր ժայռապատկերներում կան ինչպես պարզ կենցաղային տեսարաններ, […]

Read More Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Տրդատ 3-րդի գահակալությունը՝ Հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54թ. կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Հատուկ հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը: Նրա լեգեոները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում: Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև: Ուժերն անհավասար էին: Կորբուլոնի […]

Read More Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Կրասոսի արշավանքը՝ Ք.ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանի Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակիցն ու բարեկամը, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորք։ Նա չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց […]

Read More Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Թունավորում

Ինչպես բացահայտել խնդիրը. թունավորման ախտանիշներ Փսխումը ՝ որպես սննդային թունավորման ախտանիշԹունավորման տհաճ ախտանիշները հայտնվում են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հիվանդը ուտում կամ խմում է անորակ արտադրանք: Նրանց թվում: թուլություն,բազմիցս կրկնվող սրտխառնոց և փսխում,toուգարանի ցանկություն և ազատ աթոռներ,արյան ճնշման բարձրացում,մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ սարսուռ,գլխապտույտ և ուշաթափություն:Սրանք առավել ակնհայտ նշաններ են, երբ հիվանդը […]

Read More Թունավորում

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը․

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: […]

Read More Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը․

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդը ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից և Հունաստանից։ Նույն շահերն ունենալով՝ Տիգրան 2-րդն ու Միհրդատ Պոնտացին Ք․ա․ 94թ. դաշինք են կնքում, որն ամրապնդվում է Տիգրան 2-րդի և Միհրդատի դուստր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ: Դաշնագրի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ա․ 93 թ. նվաճեցին Կապադովկիան, որի տարածքն […]

Read More Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան 2-րդ Մեծը ծնվել է Ք.ա. 140թ.։ Երիտասարդ հասակում պատանդ է տարվել Պարթևստան։ Պարթևստանի և Մեծ Հայքի միջև պատերազմում պարտվելով՝ Պարսկաստանն իրեն ապահովագրելու համար պահանջում է պատանդ տալ արքայազնին։ Արտավազդ 1-ինն էլ պատանդ է տալիս իր եղբորորդուն, Տիգրանի որդի՝ Տիգրանին։ Տիգրան 2-րդ Մեծը այնտեղ մնացել է մինչև 45 տարեկանը, որտեղ նա շատ պատվավոր դիրք է […]

Read More Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.