Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Արցախյան շարժումը հենց սկզբից գրավեց նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը։ Աստիճանաբար Արցախյան հիմնախնդիրը միջազգայնացվում էր։ Միայն 1993թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ում ընդունվել էր երեք բանաձև։ Հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ իր գործունեությունը ՄԱԿ-ը շարունակեց նաև հետագայում։ 1992թ. հունվարին ՀՀ-ն անդամակցեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպումը (ԵԱՀԿ)։ ԵԱՀԿ-ն բավականաչափ ակտիվ գործունեություն ծավալեց ղարաբաղյան առճակատման խաղաղեցման […]

Read More Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացն ու արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգայնորեն ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվայի նորանկախ հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992 թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, […]

Read More Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը

Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։ Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր […]

Read More Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը

Թեմա 36. Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

ՀՀ անկախության հռչակումը։ Հայաստանի անկախության հռչակագրի դրույթներից ելնելով՝ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1991 թ. մարտի 1- ին որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով, հետևյալ հարցադրումով. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության […]

Read More Թեմա 36. Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը

Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթուղթը, որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան )։ Այսպիսով՝ Հայաստանի պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ […]

Read More Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին, որն իր շուրջն առավ 64 պետություն, երկրագնդի բնակչության 80%-ը և տևեց ուղիղ վեց տարի՝ մինչև 1945թ. սեպտեմբերի 2-ը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան 65 միլիոն մարդ։ 1941թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան, խախտելով Մյունխենյան համաձայնագիրը, ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, և դրանով սկսվեց Հայրենիական մեծ […]

Read More Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

1919 թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ՝ 1912 թվականից Փարիզ գործում էր Ազգային պատվիրակությունը եգիպտահայազգային գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։ Փարիզում պատվիրակությունների միջև ծագել էր տարակարծություններ։ Հանրապետության կառավարությունը չափավոր տարածքային պահանջներ ուներ՝ առավելագույնը՝ 6, նվազագույնը՝ […]

Read More Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ․ մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը […]

Read More Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:

Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Պերճ Պռոշյանի ջանքերով 1864թ. Շուշիում և 1866թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ։ Դրանք մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում։ 1874թ. կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան, որը հոգևորականներ էր պատրաստում, և դարձավ հայագիտական խոշոր կենտրոն: Կարինի ուսումնական հաստատությունների […]

Read More Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

ԹՈԻՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 1918թ. գարնանը Թուրքիան 50- հազարանոց զորքով ծրագրել էր նվաճել Արևելյան Հայաստանը: Ակակի Չխենկելու գլխավորած Անդրկովկասյան կառավարության հրամանով 1918թ. ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: Թուրքերը մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը ևս: Այսպես՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը դարձավ թուրք-հայկական պատերազմ: Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Հաղթանակի […]

Read More Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը