Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

1919 թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ՝ 1912 թվականից Փարիզ գործում էր Ազգային պատվիրակությունը եգիպտահայազգային գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։ Փարիզում պատվիրակությունների միջև ծագել էր տարակարծություններ։ Հանրապետության կառավարությունը չափավոր տարածքային պահանջներ ուներ՝ առավելագույնը՝ 6, նվազագույնը՝ […]

Read More Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Հայաստանի Հանրապետության հռչակումը։ Երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ․ մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։ 1918թ․ մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը […]

Read More Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:

Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Պերճ Պռոշյանի ջանքերով 1864թ. Շուշիում և 1866թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ։ Դրանք մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում։ 1874թ. կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան, որը հոգևորականներ էր պատրաստում, և դարձավ հայագիտական խոշոր կենտրոն: Կարինի ուսումնական հաստատությունների […]

Read More Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

ԹՈԻՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 1918թ. գարնանը Թուրքիան 50- հազարանոց զորքով ծրագրել էր նվաճել Արևելյան Հայաստանը: Ակակի Չխենկելու գլխավորած Անդրկովկասյան կառավարության հրամանով 1918թ. ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: Թուրքերը մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը ևս: Այսպես՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը դարձավ թուրք-հայկական պատերազմ: Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Հաղթանակի […]

Read More Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

Արևմտահայության ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն այդ ծրագիրը հաստատել էր դեռ 1910-1911թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն (Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա), որին հանձնարարվեց իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: […]

Read More Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱՋՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ: 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Այն անարդարացի և զավթողական պատերազմ էր, ընթանում էր երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (հետո՝ Քառյակ) միության միջև: Թուրքիան, որը քառյակի մեջ էր, մտադիր էր թուրքալեզու մահմեդական ժողովուրդներին միավորել «Մեծ Թուրան» պետության մեջ: Պանթյուրքական ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու […]

Read More Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Թեմա 26. Հայդուկային շարժումը

ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ: Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հաստատած արյունալի վարչակարզի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի, որը ստացավ հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայինները (արաբերեն՝ զոհ, ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքր խմբերով պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Ազգային կուսակցությունները, հատկապես դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը: 1880-ական թթ. վերջին […]

Read More Թեմա 26. Հայդուկային շարժումը

Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ: Կ. Պոլսի մերձակայքում՝ Սան Ստեֆանո ավանում, հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում, 1878թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին էին անցնելու Կարսը՝ իր շրջակա գավառներով, Ալաշկերտն ու Բայազետը, Սև ծովի առափնյա շրջանները: Կարինը և Բասենը վերադարձվում էին Թուրքիային: Սան Ստեֆանոյի պայմանագրով միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ ձևակերպում ստացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: […]

Read More Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

Ռազմական գործողությունների ընթացքը Ռուս-պարսկական հաշտության պայմանագրից շատ չանցած՝ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը, որը տեղի էր ունենում երկու ռազմաճակատներում՝ Բալկաններում և Կովկասում: Հունիս ամսին ռուսական բանակը Պասկևիչի գլխավորությամբ Գյումրիի մոտ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ճանապարհին նրանք հանդիպում էին ամայացած գյուղերի: Թուրքերը հայ բնակիչներին քշում էին դեպի երկրի խորքերը: Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի […]

Read More Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը