Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Տիգրան 2-րդ Մեծը ծնվել է Ք.ա. 140թ.։ Երիտասարդ հասակում պատանդ է տարվել Պարթևստան։ Պարթևստանի և Մեծ Հայքի միջև պատերազմում պարտվելով՝ Պարսկաստանն իրեն ապահովագրելու համար պահանջում է պատանդ տալ արքայազնին։ Արտավազդ 1-ինն էլ պատանդ է տալիս իր եղբորորդուն, Տիգրանի որդի՝ Տիգրանին։ Տիգրան 2-րդ Մեծը այնտեղ մնացել է մինչև 45 տարեկանը, որտեղ նա շատ պատվավոր դիրք է ունեցել։ Ք․ա․ 95 թ. Տիգրան 2-րդ Մեծը վերադարձավ հայրենիք՝ Հայաստան և թագադրվեց արքայական թագով՝ Աղձնիք նահանգում։ Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց հայոց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Տիգրանը իր գահակալման ընթացքում անհրաժեշտություն համարեց Մեծ Հայքի թագավորության լիովին միավորումը։ Իր գահակալման երկրորդ տարում՝ Ք․ա․ 94 թ. Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։

ՏԻԳՐԱՆ Բ Tigran the Great

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը՝

Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը հայոց հողում էր, և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Ք․ա․ 95թ. այստեղ էր թագադրվել Տիգրանը։ Քաղաքը շրջապատված էր 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ և այգիներ։ Կենսական նշանակություն ուներ արքայի կառուցած Արքունի պողոտան, որը կապում էր Արտաշատը՝ Տիգրանակերտին։ Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է վեց բնակավայր: 2006 թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը ժամանակակիցների կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականին։ Կիկերոնը Հռոմի ականավոր դեմքն էր։ Նա Սենատում Տիգրան Մեծին անվանել է vehemens, ինչը նշանակում է վեհագույն, որը Հռոմում ամենաբարձր գնահատականն էր։ Տիգրան Մեծին կոչել են <<իր ժամանակի հզորագույն թագավոր>>, <<թագավորներից մեծագույնը>> և <<Աստված>>։

անառիկ-Որ չի կարելի առնել՝ գրավել, ամուր, անմատչելի

միջնաբերդ-Ինքնուրույն պաշտպանության՝ հարմարեցված և խիստ ամրացված կառույց քաղաքի կամ ամրոցի մեջ:

վեհագույն-Մեծագույն, բարձրագույն, գերագույն, վսեմագույն

ականավոր-Աչքի ընկնող, նշանավոր, հայտնի

Թողնել մեկնաբանություն