Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Տրդատ 3-րդի գահակալությունը՝

Հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54թ. կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Հատուկ հրամանով արևելք է գալիս զորավար Կորբուլոնը: Նրա լեգեոները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում: Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև: Ուժերն անհավասար էին: Կորբուլոնի զորքը, ավեր սփռելով, շարժվում է դեպի Արտաշատ: Տրդատը փոքրաթիվ ջոկատով ստիպված հեռանում է Ատրպատական: Շուտով նա գրավում է Ատրպատականը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ցավոք, նրանց հաջողվեց գրավել Տիգրանակերտը: Վաղարշ I-ը մեծաքանակ զորքով շրջապատում է Տիգրանակերտը: Կորբուլոնը ստիպված զինադադար է խնդրում: Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը՝ պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ: Սակայն Ներոն կայսրը չի համաձայնում ու 61թ.-ին հռոմեական նոր զորք է ուղարկվում Հայաստան:

Տրդատ Գ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

լեգեոն- Զորական խոշոր միավորում Հին Հռոմում

դեսպանություն-Մի տերության դիվանագիտական ներկայացուցչության կազմը մի ուրիշ երկրում:

Թողնել մեկնաբանություն