Ածականի ճանաչում

1.

Նշված բառերից ո՞րն է ածական: 

  • մոխիր
  • կողմնորոշիչ
  • խոխոջյուն

2.

Տրված բառերից որո՞նք ածականներ չեն: 

  • պատճառ
  • հոտավետ
  • խարտյաշ
  • շինվածք

3.

երված նախադասությունից դո՛ւրս գրիր ածականը: Վանդակում ածականը գրի՛ր այն ձևով, ինչ ձևով հանդիպում է նախադասության մեջ:   Թավուտ անտառների խորքում գյուղեր կային: 

Թավուտ

4.

Տվյալ ածականներից որո՞նք են կազմված գոյականից և ածանցից: 

  • առատաձեռն
  • բուրավետ
  • սրտաձև
  • դժբախտ

5.

Այս բառերից կազմի՛ր ածականներ՝ ընտրելով բերված ածանցներից՝ անհրաժեշտության դեպքում միացնելով ա հոդակապով:                

 1. ամպ  եղ, ոտ, ավետ  

2. եղբայր  գին, ուն, ական 

6.

Բերված ածականներից ո՞րն է պատկանում բառակազմության տվյալ տեսակին՝  ածական+հոդակապ+գոյական:

  • առյուծասիրտ
  • հրեղեն
  • թանձրասաղարթ
  • անեզր

7.

Հետևյալ ածականներից ո՞րն է պատկանում բառակազմության նշված տեսակին՝  գոյական+հոդակապ+գոյական:

  • մեծամիտ
  • սրտաձև
  • արծաթե
  • անեզր

8.

Բերված ածականներից ո՞րն է պատկանում բառակազմության նշված տեսակին՝գոյական+վերջածանց:

  • դժգոհ
  • սրածայր
  • լուսավոր
  • կամարակապ

9.

Հետևյալ նախադասություններից դո՛ւրս գրիր ածականը: Վանդակում ածականը գրի՛ր այն ձևով, ինչ ձևով հանդիպում է նախադասության մեջ:  

1. Ծառերի տակով պաղ առու էր հոսում:  

Պաղ

2. Ավազուտների վրա փշոտ բույսեր կանաչեցին: 

Փշոտ

10.

Այս բառազույգերի բառերը իրար միացնելով՝ կազմի՛ր բարդ ածականներ: 

1. փայլ, ձյուն — փայլաձյուն

2. շող, լույս-շողալույս

11.

Տվյալ նախադասություններից որո՞ւմ ածական կա: 

  • Նա ծոցատետրում նկարեց բուրգը ու պատերի հետքերը:
  • Կաքավները հավաքում էին ընկած հատիկները, կտցահարում թափված հասկերը:
  • Առավոտյան ծաղիկներն արթնացան նիրհից:
  • Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում:

12.

Նշի՛ր տրված նախադասության մեջ գոյականաբար գործածված ածականը: Վանդակում ածականը գրի՛ր այն ձևով, ինչ ձևով հանդիպում է նախադասության մեջ:  

1. Դարակներում բազմաթիվ գրքեր կային. հաստափորները բառարաններ են: Պատասխան՝  Հաստափորները

2. Դպրոցական հանդեսի ժամանակ փոքրիկներից մի քանիսը երգեցին: Պատասխան՝ փոքրիկներից

13.

Տվյալ նախադասություններից որո՞ւմ ածական չկա: 

  • Նրանք քայլելով հասան կիսախարխուլ մատուռին:
  • Ժայռում փորված սանդուղքով վեր ու վար էին անում տեղի բնակիչները:
  • Ձիավորը քթի տակ մռմռում էր մելամաղձոտ մի երգ:

Թողնել մեկնաբանություն