1.

Բերված բառերից յուրաքանչյուրի համար ընտրի՛ր, թե որ հոլովով են դրված: 

1. տուփում ներգոյական

2. աշնանից բացառական 

2.

Ո՞ր նախադասության մեջ է բացառական հոլովով դրված բառը տեղ ցույց տալիս: 

  • Թեև ոտքի ցավից գանգատվում էր, բայց չէր ուզում բժշկի դիմել:
  • Յուրաքանչյուր հինգշաբթի նա դպրոցից ուղիղ գնում էր երաժշտության դասերի:
  • Առավոտից անձրև էր տեղում դաշտերին ու անտառի վրա:

3.

Ո՞ր նախադասության մեջ է գործիական հոլովով գործածված բառը ժամանակ ցույց տալիս: 

  • Մեկ օրով բացակայելու եմ քաղաքից:
  • Անապատով դանդաղ գնում էր ուղտերի քարավանը:
  • Երեխան տետրում ջրաներկով ծաղիկներ նկարեց:

4.

Ո՞ր նախադասության մեջ է գործիական հոլովով դրված բառը ձև ցույց տալիս: 

  • Տարիներով բազեն անում է իր նույն պտույտները գյուղի երկնքում:
  • Ծերունին մոտեցավ ու քնքշությամբ ձեռքը դրեց երեխայի ուսին:
  • Մուրճով երկու անգամ հարվածելուց հետո մեխը ամրացավ:

Թողնել մեկնաբանություն