Ո՞ր նախադասության մեջ է տրական հոլովով գործածված բառը ժամանակ ցույց տալիս:
- Ես աստիճանաբար հաշտվեցի իմ տխուր ճակատագրին:
- Հանկարծ ծիծաղեց այն մտքից, որ աթոռի փոխարեն նստած է սառը գետնին:
- Վաղորդյան աղջամուղջին անտառը լցվեց քնքուշ զեփյուռի շնկշնկոցով:
2.
Տրված նախադասությունից դո՛ւրս գրիր տեղ ցույց տվող գոյականը և որոշի՛ր, թե այն որ հոլովով է դրված՝ տրակա՞ն, թե՞ հայցական: Գոյականը գրի՛ր այն տեսքով, ինչպես դրված է նախադասության մեջ:
Երեկոյան մշուշն արդեն կիրճն էր իջել:
տեղ ցույց տվող գոյականը՝կիրճ հոլովը՝ տրական
3.
Տրված նախադասություններից դո՛ւրս գրիր հայցական հոլովով դրված բառերը: Գրի՛ր միայն տվյալ գոյականները՝ առանց լրացումների և այն ձևով, ինչ ձևով հանդիպում են նախադասության մեջ:
1.Գիշերը ճամփեզրի խոտերին եղյամ էր նստում:
2. Զառիվայրից իջնելիս թվաց ինձ, թե իջնում եմ իմ հայրենի վայրերը:
3.Յուրաքանչյուր հինգշաբթի նա դպրոցից ուղիղ գնում էր երաժշտության դասերի:
4.
Ո՞ր նախադասության մեջ է հայցական հոլովով դրված բառը ժամանակ ցույց տալիս:
- Զառիվայրից իջնելիս թվաց ինձ, թե իջնում եմ իմ հայրենի վայրերը:
- Լեռնագնացները դժվարությամբ ժամում բարձրանում էին ընդամենը երկու հարյուր մետր:
- Ձմռան երեկոները զբաղվում էինք դասերով:
5.
Ո՞ր նախադասության մեջ է տրական հոլովով գործածված բառը ցույց տալիս առարկա, որին հանգում, տրվում կամ մոտենում է մի բան:
- Երբ արևը դուրս նայեց ամպերից, Արագածի գագաթին շողշողաց ծիածանը:
- Մենք ամբողջ աշխարհին հայտնի ենք Արարատյան դաշտում աճող պտուղներով:
- Գիրքը ձեռքիցս սահեց ու ընկավ հատակին:
6.
Ո՞ր նախադասության մեջ է հայցական հոլովով գործածված բառը ցույց տալիս առարկա, որն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը: Դո՛ւրս գրիր այդ բառը այն տեսքով, ինչպես տրված է նախադասության մեջ, և պատասխանի՛ր տրված հարցին:
- Ձմռան երեկոները զբաղվում էինք դասերով:
- Մենք որոշ արագություն հավաքեցինք և սլացանք զառիթափով:
- Քաղաք տանող միակ ճանապարհը անցնում էր սարերով:
Հայցական հոլովով դրված բառն է՝ Ո՞ր հոլովին է նման այդ բառի հայցականը՝ ուղղական
7.
Ո՞ր նախադասության մեջ է տրական հոլովով գործածված բառը նպատակ ցույց տալիս:
- Երբ արևը դուրս նայեց ամպերից, Արագածի գագաթին շողշողաց ծիածանը:
- Ամեն առավոտ հացի գնալիս կանգ էր առնում կիսաքանդ տան մոտ:
- Գարնանը գետը անձրևներից հորդանում էր ու ծածկում շրջակա տարածքները:
8.
Նախադասություններից յուրաքանչյուրից դո՛ւրս գրիր սեռական հոլովով գործածված բառը: Վանդակում գոյականը գրի՛ր այն ձևով, ինչ ձևով հանդիպում է նախադասության մեջ:
1. Յուրաքանչյուր հինգշաբթի նա դպրոցից ուղիղ գնում էր երաժշտության դասերի:
2. Թեև ոտքի ցավից գանգատվում էր, բայց չէր ուզում բժշկի դիմել:
9.
Տրված նախադասություններից յուրաքանչյուրից դո՛ւրս գրիր տրական հոլովով գործածված բառը:
1. Թեև ոտքի ցավից գանգատվում էր, բայց չէր ուզում բժշկի դիմել:
2. Նա հիացմունքով նայում էր ուռենու ճյուղերից հյուսված զամբյուղին:
10.
Տրված նախադասություններից յուրաքանչյուրից դո՛ւրս գրիր հայցական հոլովով գործածված բառը: Բառը գրի՛ր այն տեսքով, ինչպես հանդիպում է նախադասության մեջ:
1. Տնային տնտեսուհիներին նա առաջարկում էր խոհարարության մասին ամսագրեր:
2. Գիրքը ձեռքիցս անզգուշաբար գցեցի հատակին:
11.
Այս նախադասությունից դո՛ւրս գրիր հայցական հոլովով գործածված բառը և նշի՛ր, թե ի՞նչ է այն ցույց տալիս: Բառը գրի՛ր առանց լրացումների և այն տեսքով, ինչպես հանդիպում է նախադասության մեջ:
Տիեզերանավը Լուսին է հասնում երեք օրում: —
- տեղ
- առարկա, որն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը
- չափ ու քանակ
- ժամանակ
12.
Տրված նախադասություններից յուրաքանչյուրից դո՛ւրս գրիր հայցական հոլովով գործածված բառը, նշի՛ր առումը: Բառը գրի՛ր այն տեսքով, ինչպես հանդիպում է նախադասության մեջ:
1.Երեխաները գնացին անտառում սունկ հավաքելու: Բառը՝ սունկ, առումը՝ անորոշ
2. Դպրոցում տեսնելով մայրիկին՝ երեխան ուրախությունից թռչկոտեց: Բառը՝մայրիկին , առումը՝որոշյալ
13.
Տրված տեքստից դո՛ւրս գրիր համապատասխան հոլովներով դրված բոլոր գոյականները: Գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես դրված են նախադասության մեջ: Միևնույն վանդակում մեկից ավելի գոյականները իրարից անջատի՛ր ստորակետով և բացատով:
Ուշ կեսօրին հնչում են հին վանքի ղողանջները: Եղել են ժամանակներ, երբ այն հավատացյալ ժողովրդի մի ամբողջ բազմություն էր հավաքում եկեղեցու սրահում: Հիմա ղողանջներին պատասխանում է միայն մի պառավ կին: Իսկ գիշերը լիալուսին կա, որ, թվում է, երկինք թռած սպիտակ ու կլոր հաց է: Եվ լուսնի լույսի տակ երևում են մատուռների ուրվագծերը:
ուղղական՝ կեսօրին, ժամանակներ, գիշերը, երկինք, լուսնի
հայցական՝ ղողանջները, ժողովրդի, բազմություն, եկեղեցու, ղողանջները, լիալուսին, մատուռների։
14.
Տրված տեքստից դո՛ւրս գրիր համապատասխան հոլովներով դրված բոլոր գոյականները: Գրի՛ր այն տեսքով և հերթականությամբ, ինչպես դրված են նախադասության մեջ: Միևնույն վանդակում մեկից ավելի գոյականները իրարից անջատի՛ր ստորակետով և բացատով:
Շոգ կեսօրին ղողանջում է հին եկեղեցու զանգը: Եղել է ժամանակ, երբ այն հավատացյալ ժողովրդի մի ամբողջ ամբոխ էր հավաքում եկեղեցու սրահում: Այժմ զանգերին պատասխանում է միայն մի պառաված կին: Իսկ գիշերը լիալուսին կա, որ կարծես երկինք թռած սպիտակ ու կլոր հաց է: Եվ լուսնյակի լույսի տակ գծագրվում են եկեղեցիների ուրվագծերը:
սեռական՝
տրական՝
15.