COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով Առողջապահության նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերին միացել է «COVAX FACILITY» նախաձեռնությանը: Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով բանակցություններ է վարում բոլոր հնարավոր պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Միաժամանակ, բանակցություններ են վարվում նաև «Sputnik-V» պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:Ելնելով կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից՝ պատվաստումները կարող են առաջարկվել նաև բնակչության այլ խմբերին՝ դասախոսներ, ուսուցիչներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, զինծառայողներ, արդարադատության ոլորտի աշխատակիցներ, հանրային տրանսպորտի աշխատակիցներ, պետական ծառայողներ:Պետության կողմից ձեռք բերվող պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվելու են անվճար:Մասնավոր կազմակերպությունների կողմից կարող են առաջարկվել վճարովի պատվաստումներ:Հղի կանայք ծանր COVID-19 ստանալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան ոչ հղի կանայք: Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղի կանանց, ովքեր ունեն COVID-19-ով վարակվելու անխուսափելի բարձր ռիսկ, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատողներին, պատվաստվելու տարբերակները քննարկել իրենց բուժող բժշկի հետ:Մինչ այս պահը 7 431 երեխա է վարակվել կորոնավիրուսով, ինչը կազմում է ընդհանուր վարակվածների 4,12%-ը:Մինչ այժմ COVID-19 պատվաստանյութերի փորձարկումները 16 տարեկանից ցածր երեխաների չեն ներառել: Սա նշանակում է, որ դեռ պարզ չէ, արդյո՞ք այդ պատվաստանյութերը երեխաների համար անվտանգ և արդյունավետ են:
COVID-19 պատվաստանյութերի ամենատարածված կողմնակի էֆեկտներն են.
- Թևի պատվաստված հատվածում որոշակի ցավ և այտույց։
- Սարսուռ կամ տենդանման զգացողություն:
- Հոգնածություն:
- Գլխացավ։
- Սրտխառնոց:
- Հոդացավ կամ մկանային ցավ:
Այս կողմնակի էֆեկտները սովորաբար վերանում են մի քանի օրվա ընթացքում: