Կալախոէի բույսի մասին

Բուժում է կալանխոէն

Կալանխոէ անվանման ներքո միավորված են մոտ 200 բույսեր, որոնք պատկանում են թանձրատերեւուկներիԺ Crassulanceae ընտանիքին։ Անվանումն ունի չինական ծագում` թարգմանաբար` կենդանածին։

Հայտնի է, որ կալանխոէ փետրատերեւի= kalanchoe pinnata տերեւը հեշտությամբ արմատ է տալիս խոնավ ավազի մեջ։

Ժողովրդական, երբեմն` գիտական բժշկությունում, օգտագործվում է նաեւ Դեգրեմոնի կալանխոէն Bryophyllum daidremonticnum, տարածված է որպես սենյակային զարդաբույս։ Այս տեսակի տերեւի երկու ատամիկների միջեւ առաջանում է բողբոջ։ Արհեստական լուսավորության (ցերեկային-լյումինիսցենտ) պայմաններում այս գործընթացը չի ընդհատվում։ Որոշակի չափերի հասնելուց հետո բողբոջը առանձնանում եւ նոր դուստր բույսի ծիլ է տալիս։ Այդ պատճառով տեսակը ստացել է «կենդանի տերեւ» էպիտետը։

 

 

Թողնել մեկնաբանություն